
Իսրայելի խորհրդարանն այսօր Ռեուվեն Ռիվլինին, որը ներկայացնում է իշխող «Լիկուդ» կուսակցությունը, ընտրել է երկրի նոր նախագահ։
Այժմ երկրի նախագահը 90- ամյա Շիմոն Պերեսն է։ Նրան փոխարինելու եկող Ռիվլինը նախկինում եղել է խորհրդարանի՝ Կնեսետի նախագահ, կապի նախարար։ Նա նախագահ է ընտրվել քվեարկության երկրորդ փուլում։




