
Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավվում են։ Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման, հանգստի գոտու ստեղծման աշխատանքները շարունակվում են։ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել։

Ծրագրով, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը, նախատեսվում է Գնդեվանքի քայլարշավային 1700մ երկարությամբ արահետի սալիկապատում և բարեկարգում ։

Նշված վայրում են գտնվում զբոսաշրջային գրավչության կարևոր վայրեր՝ Գնդեվանքի վանական համալիր, Գնդեվազի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռ (XIX դար), ավերակ եկեղեցի (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար), XI-XIX դարերի խաչքարեր:

Այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանը զբոսաշրջության առումով գրավիչ և մրցունակ վայր դարձնելուն:




