Քաղաքական

Երկիրը ճգնաժամից հանելու ՍԴՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսկացությունն այսօր հավաք է կազմակերպել ու ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը կամ ինչպես կուսակցության ներկայացուիչներն են նշել ՝ երկրի զարգացման ճանապարհային քարտեզը: Այն ընդգրկում է 10 կետ՝ 7-ը ներքին, 3-ը արտաքին քաղաքականության ոլորտից: ՍԴՀԿ անդամները երկրի սոցիալ-տնտեսական վիճակը խոր ճգնաժամային են որակել, արտաքին քաղաքականության ոլորտը՝ խիստ մտահոգիչ: Հնչակյան կուսակցությունը քաղաքական ուժերին` թե դիմադիր, թե ընդդիմադիր, համագործակցելու ու միասնական ջանք գործադրելու կոչ է անում:

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ընտրական շեմի նվազեցում, օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից, պետական ապարատի օպտիմալացում, փոքր ու միջին բիզնեսի հարկային համաներում, նորաստեղծ փոքր բիզնեսի ազատում հարկերից առնվազն 1 տարի ժամանակով, հասնքարդյունաբերության ոլորտի պատական վերահսկողություն ու հարկային շեմի բարձրացում, պետական կառավարման ապակենտրոնացում դեպի սահմանամերձ շրջաններ: Սրանք են այն կետերը, որոնք տեղ են գտել Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակացության՝ այսօր հրապարակած ճանապարհային քարտեզում: Ներքին քաղաքականության ոլորտում սրանք այն քայլերն են, որոք ըստ կուսկացության ատենապետի այլընտրանք չունեն:

«Մենք իսկապես համոզմունք ունենք, որ միայն և միայն այս 10 կետերի իրականացման պայմաններում է հնարավոր երկիրը հանել խոր, համակարգային ճգնաժամից ու երկրում հաստատել սոցիալական արդարություն»:

Կուսկացությունը համարում է, որ Հայաստանի մարտահրավերները ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության ոլորտում են: Այս դաշտում երեք կոնկրետ խնդիր են առաջադրում, բայց մինչ դրանք ձևակերպելը տալիս են իրենց ընդհանուր գնահատականը. մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսկան նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ իր դիքորոշումը հստակեցնելու, հաճախ նաև՝ ավելի կտրուկ դարձնելու անհրաժեշտություն ունի:

ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամ Վազգեն Սիսլյանը ավելի պատկերավոր լիենլու համար հետևյալ համեմատությունն արեց. Հայաստանի արտաքին քաղաքականությունը նմանվել է վախվորած երեխայի նոր ձևավորվող վարքագծին:

«Երբ պստիկը չի կարողանում հասկանալ իրեն շրջապատող իրերի ու երևույթների բացատրությունը և քայլ կատարելիս հազար անգամ հաշվարկում է, թե դա ինչպես կանդրադառնա իր վրա: Նույնն էլ մեր արտաքին քաղաքակնությունն է՝ վախվորած, զգուշավոր, չափից առավել հաշվենկատ»:

Արտաքին քաղաքական ոլորտում ՍԴՀԿ-ն երեք հիմնական հարց է առաջադրում՝ Արցախի վերադարձ բանակցային գործընթացին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական արձանագրություևնների հետկանչ Ազգային ժողովից և երրրոդ կետով էլ անդրադառնում է Եվրասիական միության անդամակցության գործընթացին: Հնչակյանները անդամակցությանը դեմ չեն, կարծում են, որ Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումը բխում է Հայաստանի շահերից՝ ասաց կուսկացության ատենապետը, բայց ընդգծում են, որ այդ անդամակցությունը պետք է արժանապատիվ լինի:

«Ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությունը Ռուսաստանն է, սակայն վախվորած կամ վասալային հարաբերությունները կուսակցությունը մերժում է»:

Կուսակացության նախաձեռնած հավաքի ավարտից հետո ՍԴՀԿ ատենապետից ՝ հետաքրքվեցինք, թե որն է լինելու կուսակցության հաջորդ քայլը ճանապարհային քարտեզի ու 10 կետերի հրապարակումից հետո:

«Այս 10 կետերը մեզ համար ուղեցույց կլինեն, և մենք մեր գործունեությունը կկառուցենք՝ այդ կետերի վրա հենվելով: Սեպտեմբերից ՍԴՀԿ-ն կանցնի ակտիվ , հրապարակային քաղաքական գորրծունեության, որի ականատեսը կլինեք նաև դուք»:

Back to top button