
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հատուկ խորհրդակցություն է գումարել, որում ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանի և հայկական Սփյուռքի կողմից կազմակերպվելիք միջոցառումները, ինչպես նաև հայկական քայլերին Անկարայի հակազդեցության ծրագիրը:
«Հաբերթուրքի» տեղեկացմամբ՝ թուրք խորհդարանականներին զեկուցել են, որ նկարահանվելու է ֆիլմ Եղեռնի մասին համաշխարհային մեծության այնպիսի աստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են ԱլենԴելոնը, Դաստին Հոֆմանը: Թուրքերը ցանկանում են էկրանավորել Հայոց ցեղասպանության Անկարայի վարկածը: Նկարահանուկները կսկսվեն մեկ ամսից՝ Իգդիրում: Կինոնկարը կկոչվի Մեր ճեղքված սիրտը»։




