ԿարևորՀասարակություն

Սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Այսօր սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, երբեք չենք կարող մոռանալ, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ում այս մասին գրառում է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։

Նա հրապարակել է նախորդ տարի Հայաստան կատարած այցի շրջանակում Ծիծեռնակաբերդ այցելությունից լուսանկար և գրել․

«Այսօր սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները, որպեսզի նրանք երբեք չկորեն պատմության մեջ։ Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել են, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ։ Պատիվ ունեմ, որ նախորդ տարի իմ հարգանքի տուրքը մատուցեցի»։

Back to top button