ԿարևորՀասարակություն

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ

Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների ՆԳՆ-ից հայտնում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում։

Տեղեկացնում են նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:

Ընդգծում են, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին:

Back to top button