ԿարևորՔաղաքական

Չենք տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Վեդանտ Պատել

ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն առ այն, որ ՌԴ-ի զինծառայողները ներդրում ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանում  ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացի մեկնարկը:

«Ինչպես գիտեք, մենք կողմ չենք հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածությանը, որը 2020 թվականին դադարեցրեց մարտերը Լեռնային Ղարաբաղում  և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն մատնանշում են այդ կարևոր փաստը կամ օրինակ այն, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ», — ասել է Պատելը:

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին:

Տես նաև՝ Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Արցախը․ Ադրբեջանը չի համաձանել Ռուսաստանի առաջարկին

Back to top button