ԿարևորՀասարակություն

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հույն երիտասարդների համար հանդես է եկել դասախոսությամբ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող Նեա Դեմոկրատիա կուսակցության երիտասարդական թևի և ELIAMEP (Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամ) վերլուծական ինստիտուտի երիտասարդ հետազոտողների համար հանդես է եկել դասախոսությամբ:

Դեսպան Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել հույն երիտասարդներին գիտական և քաղաքական ոլորտում ցուցաբերած հետաքրքրության համար, մասնավորապես ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանում ընթացող գործընթացների առանձնահատկությունները։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները, տարածաշրջանում գտնվող երկրների արտաքին քաղաքականությանը բնորոշ գծերն ու նպատակները, գերտերությունների մոտեցումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրի և խոշոր խաղացողների հետ:

Տարածաշրջանային լարվածության ֆոնին դեսպան Մկրտչյանը կարևորել է հարատև և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և Խաղաղության խաչմերուկ ծրագրի նպատակները:

Դեսպանը անդրադարձել է նաև Հայաստան-Հունաստան հարաբերություններին՝ մանրամասն ներկայացնելով համագործակցության ոլորտներում առկա հաջողություններն ու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերին, որին հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով։

Դասախոսությունների ամփոփվել է մասնակիցների կողմից հետաքրքրություն ներկայացնող հարցերով ,որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և անվտանգության օրակարգում առկա հարցերին:

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանություն այցելելու համար և պատրաստակամություն հայտնեց նորից ընդունելու երիտասարդ քաղաքական գործիչներին ու հետազոտողներին ապագայում:

Back to top button