ԿարևորՄշակույթ

Ընթերցանության մարաթոն՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին

Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շրջանակում ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում առաջին անգամ կանցկացվի «Ընթերցանության մարաթոն»՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։

Մասնակիցներն իրար հաջորդելով և 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով՝ կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչև ավարտը: Մարաթոնի ընթացքում կընթերցվեն նաև մի շարք այլ պատմվածքներ՝ «Միրհավը», «Ալպիական մանուշակը», «Խոնարհ աղջիկը», «Սպիտակ ձին» և այլն։

Ընթերցանության մարաթոնին մասնակցելու համար արդեն իսկ գրանցվել են ավելի քան 20 մարզային, քաղաքային և համայնքային գրադարան, տասնյակ ընթերցողներ, դպրոցականներ, ուսուցիչներ, գրադարանավարներ և Բակունցի տաղանդի երկրպագուներ:

Մարաթոնի ամբողջ ընթացքը կհեռարձակվի առցանց: Միջոցառման մեկնարկը՝ ժամը 10:00:

Գրանցումները շարունակվում են։ Մասնացության համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջին։

Back to top button