Մշակույթ

Երեւանում կկայանա Սանկտ Պետերբուրգի Imperial Orchestra-ի համերգը

Հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային շոու՝ Cinema Medley «Interstellar»-ը եւ Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգը տեղի կունենա մայիսի 18-ին եւ 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Cinema Medley համաշխարհայն սաունդթրեքերի շոու-ում ներգրավված է Imperial Orchestra-ի ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտ:

«Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ»․․․

Imperial Orchestra-ի երգացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley մի քանի ծրագրերում:

Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: Cinema Medley-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ 80 արտիստներ, թվային երգեհոն եւ աստղային մենակատարներ կատարում են Medley ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները:

Սա աանմոռանալի առիթ է` լսելու այնպիսի լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Զիմմերը, Ջոն Ուիլյամսը, Դեյվիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ:

Back to top button