ԿարևորՄիջազգային

Մակրոնը չի բացառում Օլիմպիական խաղերի բացման արարողության տեղափոխումը Ստադ դե Ֆրանս մարզադաշտ

Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ահաբեկչական սպառնալիքի դեպքում կարող է տեղափոխվել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է BFM-ն, նշելով, որ Մակրոնը ավելի շատ կողմակից է արարողության Սենա գետի վրա անցկացմանը ։

Նշվում է, որ ինչպես Ֆրանսիայի նախագահն է խոստովանել, արարողության համար կա «պլան B և պլան C», որը կարող է սահմանափակվել «Տրոկադերոյով» (Էյֆելյան աշտարակին հարակից՝ Սենայի մյուս ափին գտնվող պալատը և հրապարակը) կամ նույնիսկ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտով.

Խաղերի բացման արարողությունը հուլիսի 26-ին նախատեսված է ոչ թե ավանդական ձևաչափով՝ գլխավոր մարզադաշտում, այլ շքերթի տեսքով՝ Սենա գետի վրա, որի երկայնքով կլողա 180 նավակ, 94-ը՝ մարզիկներով։ Ավելի քան 300 հազար հանդիսատես կկարողանա ափից հետեւել արարողությանը։

Back to top button