ԿարևորՀասարակություն

Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես` Սիսիանում

Ապրիլի 13-ին կայացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։

Բացման արարողությանը հանդես եկան Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մենակատարները՝ Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի և Աղվան Մինասյանի անվան ստեղծագործական կենտրոնի սաների հետ միասին։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։

Այցելուները ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետև ներկայացվեց դասընթաց փողի և անձնական ֆինանսերի ճիշտ կառավարման և դրա կարևորության մասին: Դասընթացից հետո տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքի շնորհանդեսը երեխաների համար։

Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:

2023 թվականին դրամի պատմական ուղին ներկայացվել է Ապարանում, ներկայում՝ Սիսիանում. հաջորդ ցուցահանդեսի բացումն ակնկալվում է Նոյեմբերյան քաղաքում:

Back to top button