ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա լայնածավալ պատերազմի չի վերածվի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա լայնածավալ պատերազմի չի վերածվի և չի հանգեցնի տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Չեմ կարծում, որ դրա համար որևէ պատճառ կա», — ասել է նա NBC հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Իրանի հարձակումը նոր լարվածության կհանգեցնի:

«[ԱՄՆ] նախագահը չի հավատում, որ մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ», — նշել է նա՝ մեկնաբանելով Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի մասին լրագրողի խոսքերը։

Քիրբին նաև նշել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում էսկալացիա և «չի ձգտում Իրանի հետ ավելի մեծ պատերազմի»։ «Անցած գիշեր Իսրայելը ցուցադրեց իրեն պաշտպանելու անհավանական կարողություն, և նրա սեփական ռազմական գերազանցությունը բավականին ուշագրավ էր […], [հարձակման հետևանքով] վնասը չափազանց փոքր էր», — ասել է նա:

Back to top button