Միջազգային

Ջոզեֆ Բայդենը գլխավորած պատվիրակությունը Կիևում կմասնակցի երդմնակալության արարողությանը

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կղեկավարի կառավարական պատվիրակությունը Ուկրաինայի ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ, հայտարարել է Սպիտակ տունը: «Հունսի 7-ին փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը  Կիևում կմասնակցի երդմնակալության արարողությանը», -ասվում է հայտարարությունում: Փաստաթղթում նաև նշվում է, որ Բայդենը պատրաստվում է հանդիպել ուկրաինական գործիչների հետ, քննարկելու համար ընտրված նախագահ Պորոշենկովի օրակարգը, իրավիճակը երկրի արևելքում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվելիք աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և տնտեսության կայուն աճը վերակարգնելու հարցերում:

Back to top button