ԿարևորՀասարակություն

Դեսպան Մակունցը «Րոդ Այլընդի օր» միջոցառմանն անդրադարձել է տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը

Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Իր խոսքում դեսպանն անդրադարձ է կատարել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծել ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Ելույթին հետևել է հարցուպատասխանի հատվածը։

Back to top button