ԿարևորՏնտեսական

էկոնոմիկայի նախարարությունը «Ռուսալ Արմենալ»–ի հետ մշակում է նոր սխեմաներ ընկերության արտադրանքի շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ

Նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանի տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին։

Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բարձրացնել ընկերության արտադրողականությունն ու մրցունակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին։

Ներկայումս էկոնոմիկայի նախարարությունն ընկերության հետ համատեղ մշակում է նոր սխեմաներ ընկերության արտադրանքի շուկաների դիվերսիֆիկացման և այլընտրանքային շուկաներում իրացնելու ուղղությամբ։

Back to top button