ԿարևորՀասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Կարդացեք նաև

Back to top button