ՄիջազգայինՍպորտ

Բաքվի պահանջով Բելառուսը հրաժարվում է Արամ Խաչատրյանի երաժշտությունից

Գեղարվեստական մարմնամարզության Բելառուսի հավաքականը հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից ադրբեջանցիների խնդրանքով: Ինչպես հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Լապերսկայան Մինսկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, մարզիկների ելույթի ժամանակ պետք է հնչեր  «Սուսերով պարը», սակայն իրենք այժմ շտապ կարգով ստիպված են փոխել ելույթը:

Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կայանալու է Բաքվում հունիսի 13-ից 15-ը:

Back to top button