ԿարևորՀասարակություն

Այսօր Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ավետումն Սբ. Աստվածածնի: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Հայ առաքելական եկեղեցին արդեն 17 դար նշում է որպես Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն:

Նազարեթում Գաբրիել հրեշտակը այս օրը ավետիս տվեց 14-ամյա Մարիամին` Աստծո զորությունը քեզ հետ կլինի, կծնես որդի, անունը կլինի Հիսուս, եւ հավերժական կլինի նրա թագավորությունը, ասաց հրեշտակը: Դրանից 9 ամիս հետո` հունվարի 6-ին ծնվեց Փրկիչը:

Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է  Մայրության և գեղեցկության տոնը։

Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը՝ մարդ ստեղծելու շնորհը, կարողությունը:

Այսօր բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրերի և հղիների օրհնության կարգ:

Կարդացեք նաև

Back to top button