ԿարևորՍպորտ

Երևանում ընթանում է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

Ապրիլի 4-ից 5-ը Երևանում անցկացվում է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: 

Գավաթի այս խաղարկությանը աշխարհի 15 երկրից մասնակցում է 270 մարզիկ։ 
2022 և 2023 թվականներին Երևանն ընդունել է սամբոյի պատանիների, դեռահասների և երիտասարդների աշխարհի առաջնությունները։ Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան բարձր մակարդակով է անցկացրել մրցաշարերը և արժանացել գավաթի խաղարկության մշտական ընդունող երկիր լինելու պատվին։ 

Քաղաքապետի առաջին տեղակալը հաղթողներին հանձնել է մեդալները, հաջողություններ մաղթել մարզիկներին ընթացող մրցաշարում: Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները նվաճել են 9 մեդալ:

Կարդացեք նաև

Back to top button