Հասարակություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կմեկնեն հանդիպելու Ադրբեջանի իշխանություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կլինեն Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցելու համար: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից: ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 16-19-ն այցելել էին տարածաշրջան: Նրանց հետ էր եղել նաև դեսպան Պիեռ Անդրիեն, որը հունիսից կստանձնի ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահի պաշտոնը:

Back to top button