ԿարևորՍպորտ

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Շանթ Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձել է «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Շանթը 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը. 

  • 1-ին տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան,
  • 2-րդ տեղ՝ ՄԳ Ռուսլան Պոնոմարյով,
  • 3-րդ տեղ՝ ՄԳ Անտոն Կորոբով:
Back to top button