ԿարևորՄիջազգային

Այսօր Ռուսաստանում համազգային սգո օր է

Մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է` ի հիշատակ մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել, ապա հրդեհ բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և 152 վիրավորի մասին:

Մարտի 24-ը սգո օր հայտարարելու որոշումը ռուսաստանցիներին նախօրեին հատուկ ուղերձով հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Մոսկվայի մարզում տեղի ունեցածն անվանել է «արյունալի, բարբարոսական ահաբեկչություն» և խոստացել, որ հանցագործության մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կստանան արդար և անխուսափելի պատիժ:

Back to top button