
Կառավարությունը սահմանել է հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ կտնեն 2025թ հունվարի 1-ից։ Նպատակն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ շրջանառության հարկ վճարողների շրջանում նկատվող ստվերը կրճատելն է։
Հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս, անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հստակեցնում է՝ ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են հարկային գործակալի պարտականությունից, երբ շուկայից գնում են կատարում ֆիզիկական անձանցից և չեն պահում երկամտային հարկը:
«Հիմա ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»:

Մասնավորապես, առաջարկվում է կարգավորել այդ փաստաթղթերի դուրս գրման դեպքերը, կարգն ու ժամկետները։ Նախագծով կարգավորվում ու ներդվում է մի հարթակ, որի միջոցով ֆիզիկական աձնանցից ձեռ բերումները կհաշվառեն, հետագա հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն հարկ վճարողները կկարողանան իրենց ձեռքբերումները հիմնավորել հարկային այս համակարգի միջոցով։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025թ հունվարի 1-ից։
«Սա կնպաստի ստվերի կրճատմանը շրջանառության հարկի համակարգում»։
Փոփոխությունը վերաբերում է և ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիական անձանց։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հստակեցնում է․ «Տնտեսվարողը հավելյալ նվազեցման էֆե՞կտ է ստանում։ Թե՞ ուղղակի փաստաթղթավորում եք գործընթացը»։
ՊԵԿ նախագահն ասում է՝ փաստաթղթավորում են։ Տնտեսվարողները շրջհարկի համակարգում ազատված էին հարկային գործակալի պարտավորությունից, այժմ ներդնում են։ Առաջարկվող նախագծով «Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի ձեռքբերման դեպքում, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կանոնադրական կապիտալում գույքի ներդրման դեպքում։ Ակնլակվում է, որ վարչարարության արդյունավետությունը կբարձրանա, եկամուտները կավելանան, ստվերը կկրճատվի։




