
Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական տնօրեն Օլեգ Աբրամովին և ֆինանսական տնօրեն Անդրանիկ Գրիգորյանին։
Ռոբերտ Ղուկասյանը նրանց հետ քննարկել է Մեղրի համայնքի՝ մինչ այժմ իր այցելած գյուղերի խնդիրները։


Մարզի ղեկավարը խոսել է արձանագրված խնդիրների լուծման միասնական տեսլական ունենալու անհրաժեշտության մասին ու այդ համատեքստում կարևորել համատեղ համակարգված աշխատանքն ու համագործակցությունը, որը կարող է լինել կոմբինատի, մարզային ու համայնքային իշխանությունների միջև։
Մարզպետի խոսքով այդ համագործակցության արդյունքում հնարավոր է բնակավայրերում տեսանելի ու արդյունավետ զարգացում ապահովել։
Որպես այսօրվա քննակման շարունակություն՝ Ռոբերտ Ղուկասյանն առաջիկայում կհանդիպի նաև կոմբինատի գլխավոր տնօրենի հետ։




