
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի կառավարության տռեսլականն ու մոտեցումները, այսօր՝ մարտի 19-ին, Երևանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճնաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմաթիի հռչակագրի Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում վերականգնելու համար 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ նաև թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացնող «խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշնակ մերժումը:
Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակման պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչև օրս»,-ասել է Փաշինյանը:




