
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին, այսօր ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից տարածքային պահանջների մասին հարցին։
«Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի մարզում գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»,-ասել է նա։




