ԿարևորՔաղաքական

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը. Միրզոյան

Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդնավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին՝ Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ի սկզբանե, ռուս սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդնավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված էր այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, և երբ Հայաստանն ունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրկանացնի իր պատկան մարմինների միջոցով»,- նշել է արգործնախարարը::

«Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի նրանց համար և հարցը այդքանով կլուծվի»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button