ԿարևորՀասարակություն

Կայացել է «Նամականիշերի զարմանահրաշ  աշխարհում» ֆիլատելիստական գրքի շնորհանդեսը

2024 թվականի մարտի 6-ին  «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իրականացրել է «Նամականիշերի զարմանահրաշ  աշխարհում» ֆիլատելիստական գրքի շնորհանդեսը: Այն եզակի ֆիլատելիստական  մանկական ուղեցույց է, որը  հնարավորություն է տալիս  երեխաներին պատկերացում կազմել նամականիշների զարմանահրաշ աշխարհի մասին, հասկանալ ֆիլատելիստական բազում «ինչո՞ւ»-ների պատասխանները:

Միջոցառմանը ներկա էին  Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը,  «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն  Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Միջոցառմանը ներկա էին նաև երևանյան  դպրոցների  բազմաթիվ աշակերտներ:

Կարդացեք նաև

Back to top button