ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ, հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։

«Հակոբ Հակոբյանի արվեստի ձևավորման ակունքներում կյանքի անձնական ընկալումներն են: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում նկարչին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նա փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձնել:

Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում՝ ձևավորելով յուրօրինակ պատկերային մտածողություն»,- նշված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button