Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «Խոսքի տարածություն» հաղորդման յուրաքանչյուր ամսվա վերջին թողարկումը նվիրված կլինի նրա ստեղծագործություններին։ Այդ կերպ կփորձենք հնարավորինս ամբողջական ծանոթանալ Սևակի ստեղծագործական տարբեր շրջաններին։
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարդում, մեկնաբանում և ունկնդիրների հետ միասին քննարկում է բանաստեղծություններ Պարույր Սևակի առաջին` «Անմահները հրամայում են» ժողովածուից։