Փետրվարի 28-ից մարտի 29-ը ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։
Շրջագայության ընթացքում նախատեսվում է շուրջ 23 համերգ Ֆրանսիայի Բրետանյը, Օքսիտանիա, Նոր Ակվիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ, Լուարի երկիր և Վալ դը Լուար ռեգիոններում։ «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը հանդիսատեսին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։
Բացառիկ այս հյուրախաղերը կկայանան ֆրանսիական կողմի հրավերով՝ ի դեմս «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Շրջագայությունը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով՝
- Փետրվարի 28, «Գրան կլոզ» համերգասրահ, Սենթ Դոմնիյոկ
- Փետրվարի 29, «Ռենե դ’Անժուի անվան մշակութային կենտրոն, Ալտրեա համերգասրահ», Բոժ ան Անժու
- Մարտի 4, «Բարիեր խաղատան» համերգասրահ, Թուլուզ
- Մարտի 5, «Ֆրանսուա Միտերանի անվան կենտրոն», Ֆիժեակ
- Մարտի 6, «Պալիո» համերգասրահ, Բուլազակ
- Մարտի 7, «Արլեքին» համերգասրահ, Մոզակ
- Մարտի 9, «Միրաժ» համերգասրահ, Մեզոս
- Մարտի 11, «Սալիկորն» համերգասրահ, Սոժոն
- Մարտի 12, «Կոնգրեսների պալատ», Լը Մանս
- Մարտի 13, Ժորժ Բրասենս կենտրոն, Ֆեյտիատ
- Մարտի 15, «Էթուալ դը Ժադ կենտրոն», Սենթ Բրեվեն
- Մարտի 16, «Մուլտիմեդիայի սրահ», Լ’Անկլուատրը
- Մարտի 17-ին, «Մուլտիմեդիայի սրահ»Լ’Անկլուատրը
- Մարտի 19-ից 28-ը (բացառությամբ մարտի 24-ի), «Ժորժ Սանդի անվան կենտրոն», Շեսի
- Մարտի 29, «Սոգոնա սրահ», Մամերս