ԿարևորՀասարակություն

Մակունցը հայ ուսանողներին ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղությունները

Փետրվարի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն են այցելել Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դպրոցի «Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակով ուսում ստացող հայ երիտասարդները և ծրագրի համակարգողները, հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի և դիվանագետների հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները։

Մտքեր են փոխանակվել 4-ամսյա ծրագրի շրջանակներում մի շարք բնագավառներում իրականացվող հետազոտական նախագծերի վերաբերյալ, որոնք առնչվել են բանկային, նորագույն տեխնոլոգիաների, ապատեղեկատվության կառավարման և այլ ոլորտներ

Back to top button