Միջազգային
Պուտինն ու Պան Գի Մունը Ուկրաինայի հարցը կքննարկեն Չինաստանում
Պուտինն ու Պան Գի Մունը Ուկրաինայի հարցը կքննարկեն Չինաստանում հանդիպման ժամանակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կքննարկի արդիական միջազգային խնդիրներ, այդ թվում նաև իրավիճակն Ուկրաինայում, ITAR-TASS-ինհայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, իսկապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ նախագահի առանձին հանդիպում նախատեսված է»,- նշել է նա: ՌԴ նախագահը երեկվանից սկսել է իր երկօրյա այցը Չինաստան: Պուտինի ու Պան Գի Մունի հանդիպումը նախատեսված է այսօր: