- Առողջապահական ի՞նչ ծառայություններ են հասանելի ազատազրկված կանանց, ինչպե՞ս է կազմակերպվում նրանց բժշկական օգնությունը և սպասարկումը։
- Ո՞ր դեպքերում է կարիք լինում տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։
- Ինչպե՞ս են ձեռք բերում դեղորայքը, ո՞ր դեղերն են հասանելի, ո՞ր դեպքերում են դեղերը ձեռք բերում ընտանիքի օգնությամբ։
- Սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված ի՞նչ հիմնական խնդիրներ կան։
- Ինչպե՞ս են կազմակերպվում կանանց պրոֆիլակտիկ ծառայությունները՝ արգանդի վզիկի կամ կրծքագեղձի ուռուցքի հայտնաբերում և բուժում, սեռավարակների հայտնաբերում և բուժում, փոքր կոնքի օրգանների ու կանացի այլ խնդիրների ախտորոշում և բուժում, սեռավարակների և ՄԻԱՎ-ի հայտնաբերում, խնամք և բուժում։
- Առողջապահական ի՞նչ ծառայություններ են տրամադրվում կանանց նախածննդաբերական և հետծննդաբերական շրջանում, հղի կանանց։
- Ինչպե՞ս է կազմակերպվում կանանց մինչծննդաբերական ու հետծննդաբերական խնամքը, նորածին երեխաների խնամքը։
- Հիմնարկն ունի՞ գինեկոլոգ կամ մանկաբույժ, ինչպես է՞ կազմակերպվում այդ ծառայությունը։
- Ինչպե՞ս է կազմակերպվում մանկական դեղերի տրամադրումը։
«Ես առողջ եմ» հաղորդման հյուրերն են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ստորաբաժանման բժիշկ գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը։




