Վերնատուն

«Զուգահեռ աշխարհներ»՝ քանդակի ու գրաֆիկայի երկխոսությունը․ «Վերնատուն»

Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում օրերս բացվեց «Զուգահեռ աշխարհներ» խորագրով ցուցահանդեսը, որը քանդակի ու գրաֆիկական աշխատանքների յուրօրինակ երկխոսություն է երկու արվեստագետների միջև։

Գրաֆիկ-նկարիչ Զաքար Դեմիրճյանը և քանդակագործ Սարգիս Բաբայանը մեկնաբանում են իրեց ստեղծագործությունները, խոսում են արվեստի մերօրյա խնդիրներից։ Արվեստագետներն անդրադարձել են Դանթեի, Օրուելի, Կաֆկայի ստեղծագործություններին։ Դասականները երբեք չեն հնանում, քանի որ խոսում են համամարդկային խնդիրներից, որոնք բոլոր ժամանակներում արդիական են։

Զաքար Դեմիրճյանն ասում է, որ ցուցահանդեսն առհասարակ երկու խնդիր է լուծում, մեկը արվեստագետի համար է, մյուսը՝ հանրության։ Արվեստագետն ասում է, որ մեկ ուկես տարի աշխատելով անիմացիոն ֆիլմի վրա, մոռացել էր իր նկարների մասին։

Ցուցահանդեսը հնարավորություն էր, սեփական գործերը արվեստանոցից դուրս տեսնելու։ Իսկ մյուս կողմից՝ արվեստագետները լինելով Գեղարվեստի ակադեմիայի դասախոս, կարևորում էին իրենց գործերով հաղորդակցվել ու երկխոսության մեջ մտնել իրենց ուսանողների հետ։

«Ուսանողները շատ հաճախ չեն հավատում, որ իրենց գործը՝ քանդակը կամ նկարը կարող է ինչ որ բան փոխել հասարակության մեջ։ Արհավիրքները, որ կատարվում են աշխարհում պետք է հակառակ ներգործությունն ունենան արվեստագետի վրա, նոր մարտահրավեր լինի արվեստագետի կյանքում», – ասում է Զաքար Դեմիրճյանը։

«Զուգահեռ աշխարհներ» ցուցահանդեսը Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում կտևի մինչև փետրվարի 28–ը։

Back to top button