ԿարևորՄշակույթ

Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը ցուցադրվում է Բրյուսելում

Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցադրություն Բրյուսելի Սինեմատեկում: Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, փետրվարի 20-ին, ժամը 18:00-ին և փետրվարի 27-ին, ժամը 20:00-ին կցուցադրվեի Համո Բեկնազարյան «Երկիր Նաիրի» (1930թ) ֆիլմը։

Կինոնկարը նվիրված է Հայաստանում Խորհրդային իշխանության 10-ամյակին։ Խորհրդային Միությունում՝ մինչև Ձիգա Վերտովը, վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։

Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ․), իսկ 1930-ին նրանք նկարել են «Երկիր Նաիրի» գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Իր ձևաչափով, այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։

Back to top button