
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի առաջին անգամ կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Չնայած իրականացվող վերակառուցման աշխատանքներին՝ թանգարանն այսօր իր դռները կբացի այցելուների առաջ՝ ներկայանալով «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ կոտորածներ» ժամանակավոր ցուցադրությամբ։
Ապրիլի 21- ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ կոտորածներ» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հարյուրավոր բնօրիանակ նմուշներ՝ ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի ներկայացնում են Օսմանյան կայսրությունը որպես ցեղասպանություն իրականացրած պետություն:
Առաջին անգամ ներկայանալով «Թանգարանների գիշեր» միջոցառմանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր այցելուներին կներկայան հենց այս ցուցադրությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացվող շինարարական աշխատանքներն այցելուներին չեն խանգարի և նրանց առաջ թանգարանի դռները բաց կլլինեն մինչև կես գիշեր։
2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական է. լրանում էծրագրի 10-րդ տարեդարձը: «Թանգարանների գիշեր» ակցիան սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը։




