Ոչ թե «ճանաչում», այլ` «արդարության վերականգնում». հայության պայքարն` ըստ Հարութ Սասունյանի
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
«Ցեղասպանության միջազգային ճանչաման փոխարեն արդարության վերականգնում». «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հիմնադիր խմբագիր, «Հայկական միացյալ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ առաջարկում է փոխել ձևակերպումներն ու շեշտադրումները։ Նրա համոզմամբ, «ճանաչումն» այլևս հնացած եզրույթ է, աշխարհի համար Հայոց Ցեղասպանության խնդիրը վաղուց անվիճելի փաստ է, իսկ Թուրքիային ուժով չես ստիպի ընդունել իր պատմությունը։ Այնպես որ հայության պայքարն այսուհետ պետք է ուղղված լինի արդարության վերականգնմանը։
«Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ նորմալ է, ոչ մեծ նվաճումներ ունենք, ոչ էլ լուրջ ձախողումներ»,- Կալիֆորնիա կուրիեր» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը նախ գնահատում է Հայաստանի արատաքին քաղաքականության թույլ և ուժեղ կողմերը։ «Պետությունն այս ոլորտում ամեն ինչ սկսել է զրոյից և տարիների ընդացքում փորձել է բարելավել վիճակը, բայց այն ինչ այս ոլորտում մինչ օրս մեզ պակասում է, ըստ Սասունյանի, դա համարձակությունն է:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Հարութ Սասունյանը հին ձևակերպումների հետ այլևս համաձայն չէ։ «Ճաանչման փոխարեն արդարության վերականգնում։ Վերջին տասանմյակներին ցեղասպանությունը լայն ճանչում է ստացել աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ուժով չես ստիպի ընդունել պատմությունը, եթե թուրքիան ինքը չի ցանկանում»,-ասում է սփյուռքահայ գործիչը, ով այսօր ոչ միայն անիմաստ, նույնիսկ վտանգավոր է համարում «Ճանաչում» ձևակերպումը:
Հարութ Սաունյանի բանաձևը՝ « մենք պահանջում ենք արդարություն, իսկ ով կարող է հակադարձել այդ պահանջին, դա անգամ ծիծաղելի կլիներ»,-ասում է Սասունյանը։ Հայաստանի իշխանություններին նա առաջարկում է դիվանագիտական քայլերն ուղղել այն սարսափելի անարադարության դեմ, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ 1915-23 թվականներին։ Տարծաքային և նյութական պահանջներ Հայաստանն այսօր Թւորքիային ներկայացնել չի կարող, Սասունյանը սա հասկանում է, բայց դա կարող է անել հայկական սփյուռքը, ասում է:
Հայասատան-Սփյուռք կապն ամրապնդելու և համատեղ գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար ևս «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիրը նոր ձևաչափ է առաջարկում՝ սփյուռքի ներկայացուցիչներից կազմված հայկական նոր խորհրդարան, որը կներկայացնի համայն հայության շահերը։ Այս մարմինը կարող է էականորեն ամրապնդել Հայասատն –Սփյուռք ինչպես նաև Արցախ եռակողմ կապը,-ասում է Սասունյանը։ Ի դեպ, անդրադառանլով Արցախի խնդրին ու մասնվորապես Սաֆարովի շուրջ ստեղծված հայտնի պատմությանը, Հարութ Սասունյանն ասում է, որ հայկական կողմն այս հարցում փոքր ինչ սխալ վերաբերմունք է ցուցաբերում՝ իրավիճակից օգտվելու և ճիշտ շեշտադրումներ անելու փոխարեն։ Այն է ՝ներկայացնել ու վստահեցնել աշխարհին, որ Արցախի ազատատենչ ժողովուրդը չի կարող ապրել կացնասպան պետության կազմում,-ասում է հայ գործիչը։ Այս պահին, սակայն, ողջ հայության առջև ծառացած կարևագույն խնդիրը Հարութ Սասունյանը համարում է սիրիահյության ֆիզիկական գոյության խնդիրը։