ԼուրերԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Միանգամից երկու լուր հայտնեցին՝ պատերազմը վերջացել է, և հարձակվել են մեզ վրա․ Տիգրան Տեր Սահակյան․ «Կյանքին ասել այո՛»

Տիգրան Տեր Սահակյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում։ 2016 թվականին ընդունվել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ, սակայն չի ավարտել, քանի որ եղբոր առողջական խնդիրների պատճառով ընտանիքը ստիպված էր մեկնել Ֆրանսիա։ 2018-ին վերադառնում են Հայաստան, իսկ մեկ տարի անց Տիգրանը զորակոչվում է բանակ։ Սկզբնական ծառայությունն անցել է Աշտարակի զորամասում՝ մասնագիտանալով  ՀՕՊ համակարգերի ուղղությամբ։ Վեց ամիս անց ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի զորամասում։ Արցախում մոտ երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում կորցրեց մտերիմ ընկերոջը։ «Հրադադարի օրը մեզ միանգամից երկու լուր հայտնեցին՝ պատերազմը վերջացել է, և հարձակվել են մեզ վրա։ Անհասկանալի իրավիճակ էր, մինչև որ հարձակվողները նաhանջեցին ու հասկացանք, որ իսկապես վերջացել է պատերազմը, պայթյունի ձայներ այլևս չէին լսվում»,-պատմում է Տիգրանը։

Բանակից զորացրվելուց հետո մասնակցել է տարբեր դասընթացների, այդ թվում՝ «Մտքի զարկ» ՀԿ-ի նախաձեռնած Վեբ ծրագրավորման դասընթացներին։ Ձեռք բերած մասնագիտությամբ այժմ աշխատում է ՏՏ ոլորտում։ Հետաքրքրված է հատկապես արհեստական բանականությամբ, որը ժամանակակից աշխարհում համարում է  ռազմական ու տնտեսական զարգացման լավագույն հնարավորություններից մեկը, ինչի կարիքը՝ ըստ նրա, շատ ունի մեր երկիրը։

Back to top button