ԿարևորՄիջազգային

Թաքեր Կարլսոնի հետ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի դիտումների թիվը գերազանցել է 50 միլիոնը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ X սոցիալական ցանցում մոտ հինգ ժամում հավաքել է ավելի քան 50 միլիոն դիտում։

Ուրբաթ օրը Կրեմլի կայքում հրապարակվել է հարցազրույցի ամբողջական տեքստը։

Պորտալում հայտնվել է Պուտինի և Կարլսոնի զրույցի տեսանյութը, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով ամբողջական սղագրությունը։ Ավելի վաղ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 2-ին, հարցազրույցը հրապարակվել էր ամերիկացի լրագրողի կայքում։

Ինչպես հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ամերիկացի լրագրողը փետրվարի 6-ին էր հարցազրույց վերցրել ՌԴ նախագահից։ Պեսկովը բացատրել էր, որ պետության ղեկավարը հարցազրույց է տվել կոնկրետ այդ լրագրողին, քանի որ նրա դիրքորոշումը տարբերվում է մյուսներից, այն «ոչ մի կերպ ռուսամետ չէ, ոչ էլ ուկրաինամետ, այն ավելի շուտ ամերիկամետ է»։

Կարդացեք նաև

Back to top button