
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին մաղթել է շուտափույթ և լիարժեք ապաքինում։
«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Նորին Մեծություն թագավոր Չարլզ III-ին՝ արագ և լիարժեք ապաքինման համար: Մեր մտքերը թագավորական ընտանիքի և բրիտանացիների հետ են այս դժվարին ժամանակաշրջանում»,- գրել է նախագահը X-ում:
Sending my best wishes to His Majesty King Charles III for a swift and complete recovery. Our thoughts are with @RoyalFamily and the British people during this challenging time.
— Vahagn Khachaturyan (@President_Arm) February 6, 2024
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:
Չարլզ III-ը դուրս էր գրվել հիվանդանոցից՝ մեծացած շագանակագեղձի բուժում անցնելուց հետո։
«Շագանակագեղձի վերջին ստուգումների ժամանակ հայտնաբերվել է մտահոգիչ խնդիր: Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղի տարատեսակներից մեկը:
Նորին մեծությունը սկսել է կանոնավոր բուժումները, որի ընթացքում բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել հանրային պարտականությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:




