ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

Չարլզ III-ը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից՝ մեծացած շագանակագեղձի բուժում անցնելուց հետո։

«Շագանակագեղձի վերջին ստուգումների ժամանակ հայտնաբերվել է մտահոգիչ խնդիր: Հետագա ախտորոշիչ թեստերի արդյունքում քաղցկեղ է հայտնաբերվել:

Նորին մեծությունը սկսել է կանոնավոր բուժումները, և այդ ընթացքում բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել հանրային պարտականությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թագավորը, այնուամենայնիվ, կշարունակի կատարել պետական պարտականությունները։

«Թագավորը երախտապարտ է իր բժշկական թիմին արագ միջամտության համար, որը հնարավոր դարձավ նրա վերջին հիվանդանոցային պրոցեդուրաների շնորհիվ: Նա լիովին դրական է վերաբերվում իր բուժմանը և ակնկալում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ լիարժեք հանրային ծառայության:

Նորին Մեծությունը որոշել է կիսվել իր ախտորոշմամբ՝ կանխելու շահարկումները և հուսալով, որ դա կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր տառապում են քաղցկեղից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button