
Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսիայի նոր կաբինետին անվստահություն հայտնելու հարցը։ Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
Ընդդիմությանը հաջողվել է կառավարության հրաժարականի համար հավաքել ընդամենը 124 ձայն՝ անհրաժեշտ 289-ի դիմաց։
Վարչապետ Գաբրիել Աթտալի գլխավորած նախարարների կաբինետը ձևավորվել է հունվարի 11-ին։ 34-ամյա Աթալը՝ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը, կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Էլիզաբեթ Բորնին, որին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնանկ էր արել։




