
Հայաստանում ակտիվ գնորդների հաշվարկը ցույց է տվել, որ երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը գնումներ է կատարում Wildberries-ից, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ խոսելով ընկերության հաճախորդների թվի մասին:
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ընկերության բոլոր աշխատակիցները դառնում են կայքի օգտատերեր։ Մի անգամ նույնիսկ եղել է մի դեպք, երբ HR-ում աշխատող մի աղջիկ խնդրել է արգելափակել իր մուտքը շուկա, քանի դեռ ինքը հիփոթեք է վճարում:
«Ես ինքս անընդհատ գնում եմ, այսինքն ՝ մեկ օրում երեք-չորս անգամ հաստատ պատվեր եմ անում», — ասել է Wildberries–ի տնօրենը:
Բակալչուկը նա նկատել է, որ Wildberries-ում հագուստի գները զգալիորեն նվազել են 15 տարվա ընթացքում։
«Միշտ փորձում ենք փոխհատուցել գների աճը, վերջերս ուսումնասիրություններ արեցինք, համեմատեցինք և պարզվեց, որ ընկերության ստեղծման պահից մոտ 15 տարի անց հագուստի գները շատ են ընկել, բայց դա ընդհանուր առմամբ մեր հարթակի արժանիքն ու սկզբունքն է», — նշել է նա։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.
Բակալչուկը նաև ասել է, որ ամենաշատը վաճառում են հագուստ, կոշիկ և մանկական ապրանքներ։ Հաջորդը գրքերն են, էլեկտրոնիկան, օծանելիքները և կենցաղային ապրանքները՝ հավասար համամասնությամբ:




