Միջազգային

ՄԻԵԴ- ը գերազանցել է իր լիազորությունները. Անկարան չի վճարի Կիպրոսի բռնազավթման համար

Թուրքիան չի պատրաստվում Կիպրոսին փոխհատուցում տրամադրել կղզու մի հատվածի բռնազավթման համար. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն այսօր հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել մի երկրի, որին որպես զրուցակից չի տեսնում:

«Մարդու իրավունքների  եվրոպական դատարանը նման որոշման ընդունմամբ գերազանցել է իր լիազորությունները: Մենք չենք հավատում, որ դատարանն ունեցել է բարի նպատակներ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Դավութողլուն նաև ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը լուրջ հարված է հասցնում Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարության միջև ընթացող խաղաղ բանակցություններին:

Մարդու իրավունքների եվրոպական դարատարանը երեկ որոշում է կայացրել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի բռնազավթման վերաբերյալ: Դատական ատյանը պաշտոնական Անկարային պարտադրում է 1974 թվականին կղզու հյուսիսային հատվածն օկուպացնելու դիմաց Կիպրոսի Հանրապետությանը 90 միլիոն դոլարի փոխհատուցում տրամադրել։

Back to top button