
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը Ուկրաինայի իշխանություններից, նաև Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից դրական արձագանք է ստացել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ:
Կազմակերպության կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ կողմից մշակված փաստաթուղթը կոչված է լիցքաթափելու Ուկրաինայում առկա լարվածությունը և վերաբերվում է ապրիլի 17-ի ժնևյան հանդիպման բոլոր մասնակիցներին: «Ճանապարհային քարտեզով» առաջարկվում է հրաժարվել բռնությունից, զինաթափվել, ազգային երկխոսություն սկսել և մայիսի 25-ին անցկացնել ազատ և արդար ընտրություններ:
Դիդյե Բուրկհալտերը, ըստ հաղորդագրության, տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ն արդեն սկսել է համաձայնեցված փաստաղթի դրույթների իրագործումը:




