Դպրություն

Նոր չափորոշիչները մտել են դպրոց․ ի՞նչ սպասել․ «Դպրություն»

«Ինձ համար առ այսօր շարունակում է տարօրինակ մնալ Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման գործընթացը։ Առաջին հայացքից տարօրինակ էր, որ մենք չափորոշիչ ենք փորձարկում, որովհետև դա մի քիչ անհասկանալի երևույթ է։ Ի՞նչ տեղի ունեցավ՝ չափորոշիչ փորձարկվեց և ըստ էության այս տարի ավարտվում է՝ 3 ամիս է մնում, բայց մենք այս պահի դրությամբ ոչինչ չգիտենք այդ փորձարկման արդյունքների մասին», – ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Ես մասնակցել եմ գնահատման բնութագրիչների ստեղծման գործընթացին։ Նոր չափորոշիչները իրենց հետ բերում էին նոր գնահատման ձևաչափ և այդ ձևաչափը նաև մեզ թելադրում է, որ յուրաքանչյուր միավոր որ դրվում է, պետք է ունենա իր համապատասխան բնութագրիչը։ Դա հետաքրքիր փորձ էր։ Բայց մի բան է թղթի վրա գրել չափորոշիչներ, մի բան է գրել գնահատման վերաբերյալ բնութագրիչներ, իսկ լրիվ այլ բան է կիրառել այդ ամենը կրթության ոլորտում՝ դասավանդել, գործընթացի մեջ դիտարկել և տեսնել այդ ամենը քննություն բռնո՞ւմ է, թե՞ ոչ»,– ասում է Երևանի Լ․ Շանթի անվան համար 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Հովհաննիսյանը։

Back to top button