Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Չեմ էլ հարցրել, թե ինչպես են գրավել Հադրութը․ Ալեքսանդր Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Ալեքսանդր Հակոբյանը ծնվել է 2004 թվականին  Հադրութ քաղաքում։  Մանկուց զբաղվել է ըմբշամարտով և բռնցքամարտով, սպորտում ունեցել է լուրջ հաջողություններ։ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին հայրը Հադրութում էր, իսկ ընտանիքը՝ Հայաստանում։ Հոկտեմբերի 10-ին հոր հետ հեռախոսազրույցից էլ   իմացավ, որ ադրբեջանցիներն արդեն գրավել են Հադրութը։ «Չեմ էլ հարցրել, թե ինչպես են գրավել Հադրութը։ Ուղղակի գիտակցում եմ՝ եթե հարցնեմ, կստանամ այնպիսի  պատասխան, որից կհիասթափվեմ»,-ասում է Ալեքսանդրը։

2022-ին նա ընդունվեց  Երևանի  Հայ-ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը։ 2023-ի փետրվարին զորակոչվեց բանակ։ Ծառայել  է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում։ Մասնակցել է 2023-ի հունիսյան դեպքերին և նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններին։

Իրեն բաժին հասած պատերազմն ավարտելուց հետո սեպտեմբերի 26-ին Ալեքսանդրը եկավ Հայաստան, որտեղ արդեն նրա ընտանիքն էր։ Երբ փորձեց շարունակել ուսումը համալսարանում, պարզվեց, որ չի կարող դա անել, քանի որ չունի զորացրման հրաման։ Թե ինչպես խնդիրը պիտի լուծվի, առայժմ որևէ գերատեսչությունից պատասխան ստանալ չի հաջողվում։ Ինչևէ, Ալեքսանդրն այժմ սովորում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում որպես ծրագրավորող ու նպատակ ունի վերականգնել ուսումը Հայ-ռուսական համալսարանում։ Իսկ գլխավոր նպատակը  Արցախը վերադարձնելն է։

Back to top button