Դպրություն

«Ֆինտեք էթիկա»․ ոչ ֆորմալ ֆինանսական կրթության կրթարշավ՝ Երևանից մարզեր․ «Դպրություն»

Դեռևս 2023թ․-ի օգոստոս ամսին Երևանում հաջողությամբ մեկնարկեց «Ֆինտեք էթիկա» երկօրյա արագացված հեղինակային դասընթացի առաջին հոսքը: Մասնակիցների արձագանքներից ակնհայտ էր, որ ծրագիրը հաջողել է և կա այն շարունակելու պահանջ։

«Ֆինտեք էթիկա» երկօրյա արագացված դասընթացը իր հաղթարշավը շարունակեց Հայաստանի մարզերում՝  Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք։

Արագացված դասընթացի նպատակը՝ հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է։ Այն հասանելի է ցանկացած տեսակի և քանակի գիտելիքներ ունեցող մարդկանց, ունիվերսալ է, պարզ, պրակտիկ, և մասնակցին կօգնի ավելացնել առկա ոլորտային ձեռբերումները և զերծ կպահի ոլորտային մի շարք ռիսկերից:

Երկօրյա դասընթացի ընթացքում ներկայացվում  են հետևյալ թեմաները․

  • Փողի էվոլուցիան
  • Էլեկտրոնային փող
  • Բանկային քարտեր
  • Բանկոմատներ
  • Օնլայն գնումներ (կիրառությունը և անվտանգ օգտագործման կանոնները)
  • Բլոկչեյն
  • Կրիպտոարժույթ
  • Կրիպտոպանակներ
  • Կրիպտո ընկերություններ

Հաղորդման հյուրերն են՝ «ԱուրԹիմՔլաբ», «ԱուրԷքսչենջՔլաբ», «ՔլաբՕն» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, բիզնես խոսնակ՝ Ավետիս Վարոսյանը, «Ֆինտեք Էթիկա» 2–օրյա արագացված դասընթացի չորրորդ հոսքի շրջանավարտ՝ Լուսինե Գրիգորյանը և «Ֆինտեք Էթիկա» 2–օրյա արագացված դասընթացի առաջին հոսքի շրջանավարտ՝ Պետրոս Կուլախսիզյանը։

Back to top button